Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոբելյան մրցանակը վաճառվում է

Նոբելյան մրցանակը վաճառվում է
13.03.2014 | 19:16

Եթե երբևէ ցանկություն եք ունեցել համալրել Նոբելյան մրցանակի արժանացած Նելսոն Մանդելայի, Մարթին Լյութեր Քինգի, Մայր Թերեզայի և այլ հայտնիների շարքերը՝ ունենալով սեփական Նոբելյան մրցանակը, այժմ դա հնարավոր է։ Daily Mail-ը հայտնում է, որ պարզապես հարկավոր է ունենալ 9200 դոլար ու մասնակցել Բալթիմորում մարտի 27-ին կայանալիք աճուրդին։

23 կարատանոց ոսկուց պատրաստված մեդալը 1936 թ. շնորհվել է Արգենտինայի արտգործնախարար Կառլոս Սաավեդրա Լամասին՝ 100000 մարդու մահվան պատճառ դարձած պատերազմը դադարեցնելու համար։ 1956 թ. Լամասի մահից հետո նրան շնորհված Նոբելյան մրցանակն անհետացել է և տասնամյակներ անց ի հայտ է եկել հարավամերիկյան գրավատներից մեկում։ Փորձագետները կանխատեսում են, որ նմուշը կվաճառվի 85000 դոլարով։

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ